Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրաչյա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին (տեսանյութ)

Պետք է հասկանալ նպատակը։ Դրոշը բերել ԱԺ-ում տեղադրելու, թքել-կպցնելու նպատակը պետք է հասկանալ։ Շատ լավ, քաղաքական ակցիա է։ Հիմա իրենց բոլորի սեղաններին դրված է Արցախի դրոշը։

Եվ որևէ մեկը չի հեռացրել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անդրադառնալով Սերյան Օհանյանի կողմից ԱԺ ամբիոնին ամրացրած Արցախի դրոշին նման դիտարկում արեց և հավելեց՝ «Եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա այդ ակցիան մինչ այս պահը շարունակվում է»։

Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե իշխանությունը վատ է զգում հանրապետությունում տեղադրված Արցախի դրոշից,  իշխանական պատգամավորը նշեց, որ իրենք վատ չեն զգում Արցախի դրոշից և այդ մոտեցումը սխալ է։ Հրաչյա Հակոբյանը որպես ապացուցող փաստ օրինակ բերեց այս պահին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում դրված երկու տասնյակից ավելի Արցախի դրոշները։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին՝ նշելով՝ « մարդ կա ում հարցերին, և ոչ միայն մարդ, այլ լրատվամիջոց՝ էդ լրատվամիջոցի հարցերին ես ինքս որոշել եմ չպատասխանել։ Դա բոյկոտել չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։