Սեյրան Օհանյանը էդ պլաստիկի կտորով թող գնա իր տունը ծուռ կառուցի,ոչ թե դրոշը դնի․Ալեքսանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մեկ ժամ է՝ հայկական մամուլում տխմար վերնագիր է շրջանառվում,թե իբր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ից հեռացրեց Արցախի դրոշը։
Երկրորդ անգամ մոտենալով ԱԺ ամբիոնին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամովոր Վահագն Ալեքսանյանը նշելով, որ հատուկ այդ տխմարաբանության հեղինակների ու դրա պատվիրատուների համար փոքրիկ լիկպեզ կանի։
Ալեքսանյանը հանեց Արցախի դրոշը և նշեց, որ այսպես Արցախի դրոշ չի լինում՝ այ այսպես է լինում՝ ուղիղ պահելով ԱՀ դրոշը։
«Կարծիք ունեմ, որ Սերյան Օհանյանը իր կյանքում ինչ որ բան ծուռ կամ թեք դնելու կարիք ուներ՝ թող էս տունը ծուռ կառուցեր էլի»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ ցուցադրելով լուսանկար, որն ըստ պատգամավորի, Սեյրան Օհանյանի տունն է։
«Թող պարոն Օհանյանի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող կինը, իր երեք, չորս, հինգ հազար դոլարանոց ամենաթանկարժեք բրենդների կլաչերը ծուռ բռնեին, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դնեին»,- նկատեց Վահագն Ալեքսանյանը։
Իշխանական պատգամավորին բարկացրել է մամուլում շրջանառվող հոդվածները և վերջինս զայրացած մատնանշում է այն գործողությունները, որոնք պետք է աներ Սեյրան Օհանյանը, երբ պաշտպանության նախարար էր, բայց չի արել՝ օրինակ չի ամրացրել երկրորդ էշելոնային պաշտպանական բնագիծ չի կառուցել՝ եկել է ԱԺ-ում պլաստիկե կտորով Արցախի դրոշ է կպցնում։
«Թող իր դղյակը էդ պլաստիկե բաներով կպցներ։ Մենք դառանք Արցախի դրոշ հանող՝ իրանք Արցախի դրոշ դնող։ Արցախցի Ռոբերտ Քոչարյանը Արցախի դրոշի մասին է մտածում։ Բա խի էր Աթենքում բնակվում»,- բարկացած ասում է Վահագն Ալեքսանյանը՝ նշելով,որ ընդդիմության Արցախ գնալը հերթական սադրանքի նախերգանքն է լինելու։
«Հետո իրենց վարձու, կամակատար, ծաղրածու այսպես կոչված լրագրողներին ուղարկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կին պատագամավորների մոտ, որ կամերան ձեռքին բռնած տղամարդ լրագրողը հարցնի՝ «քանի փամփուշտ եք կրակել Արցախում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։