Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության շեֆերը թող ոչ թե իրենց դղյակները փրկեն Արցախից, այլ գնան ու Ստեփանակերտում փրկեն Արցախը․ Պապոյան (տեսանյութ)

Ես կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները նվազագույնը անկեղծ չեն։

Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ կրկին անդրադառնալով այսօր ընդդիմության կողմից նիստերի դահլիճը՝ Արցախ և սահմանամերձ համայնքներ մեկնելու պատճառաբանությամբ լքելու մասին հայտարարությանը։

«Կարծում եմ՝ էական և մեծ չափով կեղծավորություն կար նրանց խոսքում, որովհետև Արցախը փրկելու համար երևի թե ճիշտ ժամանակը չէր 2022 թվականի ապրիլ ամսին այս կազմով գնալ Արցախ»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ նկատելով՝ «Արցախը փրկելու բազմաթիվ ժամանակներ են եղել, բայց այս կազմով հիմնականում հակառակ ուղղությամբ են եկել։ Եվ Արցախի ինքնիշխանությունը և անվտանգությունը հենց այդ ժամանակ է դրվել կասկածի տակ»։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը «երևի ավելի անկեղծ կլինեն, որ նրանց իրական շեֆերը ինչպես տարիներ առաջ եկել են Արցախից, հիմա վերադառնան Արցախ և իրենց կորած հայրենանվեր գործունեությունը այնտեղ ծավալեն՝ ոչ թե Երևանից փրկեն Արցախը, ոչ թե իրենց շքեղ դղյակներից փրկեն Արցախը, այլ հենց Ստեփանակերտում փորձեն փրկել Արցախը»։

Գևորգ Պապոյանը նշեց, որ այս մարդիկ Արցախի փրկության մասին պետք է մտածեին այն ժամանակ, երբ իրենց սեփական միջոցները և Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեկան աճում էր մի քանի զրոներով տոկոսներով, իսկ ՀՀ ռազմական բյուջեն՝ աննշան տոկոսներով։

Իշխանական պատգամավորը ընդդիմության հայտարարությունը կեղծավորություն որակեց։ Մանրամասները՝ տեսանյութում։