Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը․ Արսենյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմելով ՀՀ ժողովրդին տեղեկացրեց, որ այն գործողությունները, որ իրականացնում է խորհրդարանական ընդդիմությունը հղի է լուրջ վտանգներով ՀՀ –ի համար։
Իշխանական պատգամավորը ՀՀ գործադիր իշխանությունից և Նիկոլ Փաշինյանից պահանջեց վերանայել այն սկզբունքներն ու աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ և ԱՀ-ի մեջ իրականացվող գործընթացներում։
«Պահանջում եմ նաև, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը։
Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ապա Հայաստանի որպես երկիր լինելն է վտանգվում»,- հայտարարեց Գուրգեն Արսենյանը՝ իր քաղաքական թիմից պահանջելով կոշտացնել դիրքորոշումները, իսկ ԱԱԾ-ից պահանջեց՝ հասկանալ ու՞ր են տանում այս գործողությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։