Նախաշեմին միտինգ եք անելու․ դա Բրյուսելում հարցեր է առաջացնելու․ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ե՞րբ ենք քննարկելու պաշտպանության և անվտանգության մասին այն խնդիրները, որոնց մասին կառավարության նիստի ժամանակ ասվել է»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ քննարկվող հարցերը կարևոր են, սակայն շատ ավելի կարևոր են այն անվտանգային խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։
Հանձնաժողովի նախագահ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին առաջարկվել է փակ քննարկում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն խմբակցությունները չեն համաձայնվել․ «Դուք նաև վաղը միտինգ ունեք, Բրյուսելում հարցեր են լինելու, բայց դա ձեր իրավունքն է, արեք ձեր միտինգները, բարձրացրեք հարցերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։