Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանավեճ Ալեն Սիմոնյանի և Գեղամ Մանուկյանի միջև (տեսանյութ)

«Երեկ համացանցով, հեռուստատեսությամբ և ռադիոյով ահագնացող ելույթ լսեցինք կառավարության նիստից, իշխանության որոշ ներկայացուցիչներ հիմնավորում էին, որ այդ ելույթը արտաքին աշխարհի համար կանչ էր»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ տրամաբանական չէ ԱԺ-ում քննարկել ՏԻՄ-ի օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը և չքննարկել ավելի կարևոր հարցեր, որոնք վերաբերում են մեր անվտանգությանը։

Պատգամավորը ավելացրեց, որ վերջին ՏԻՄ ընտրությունները եզակի էին՝ այս ընտրություններում, որտեղ իշխանությունը չի հաջողել, գործի է դրել դատարանը․ «Այս նախագծով փորձ է արվում ՏԻՄ-երը զավթել ներսից»։

Ելույթից հետո բանավեճ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Գեղամ Մանուկյանի միջև։ Ալեն Սիմոնյանը դիտարկեց, որ եթե ընդդիմադիրները անհանգստացած են անվտանգությամբ, ապա ինչո՞ւ չեն ցանկանում ներկայանալ քիչ անց տեղի ունենալիք՝ անգլիացի դիվանագետների հետ հանդիպմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։