A
A
Կարևորեցինք Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը․ Կոնջորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ ունեցանք Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ։ Գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։«Եվրախորհրդարանի պատգամավորները հետքրքրվեցին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին։
Քննարկեցինք համատեղ գործողությունները՝ կանխելու տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը։
Կարևորեցինք Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը»,-գրել է նա։