Ընտրակեղծարարության գրոսմայստերը Ռոբերտ Սեդրակովիչնա ա, իրականացնողը՝ Սերժ Ազատիչը․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրակեղծարարության գրոսմայստերը՝ Ռոբերտ Սեդրակովիչնա ա, իրականացնողը՝ Սերժ Ազատիչն ա։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի խոսքերը հիշեցրեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ այդ ժամանակ խնդիրներ կային նաև մնացած բոլոր ոլորտներում․ «Հիմա 2018 թիվն եկավ, որոշեցինք դրանից ձերբազատվենք և ասենք՝ ընտրությունները թող արդար լինեն, թող կամքը որոշվի․․․ դրանից հետո սաղ դառան հրեշտակ, չէ՞»։
Խոսելով ԿԸՀ կատարած աշխատանքի մասին՝ իշխանական պատգամավորը հորդորեց բարձրաձայնել, որ կառույցը աշխատել է, և էական տեղաշարժեր կան։
«Ընդունենք, որ մեզանից ա կախված՝ ընտրական հանձնաժողովը կլինի սպասարկո՞ղ, թե՞ կդառնա մասնակից կեղծարարության»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին։