Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռադայի գրառման հեռացումը Ուկրաինայի հայերի միության աշխատանքի արդյունքն է․ Արթուր Մկրտչյան (տեսանյութ)

Մեկ շաբաթ է՝ մենք ուրախ ենք, որովհետև Մարիուպոլ քաղաքից ժողովուրդը դուրս է գալիս ինքնուրույն։ Տարբեր տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում 75,000-ից ավել մարդ է դուրս եկել այնտեղից, այդ թվում հայեր․ «Ա1+»-ի հետ տեսակապով զրույցի ժամանակ
իրավիճակը մեկնաբանեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

 «Կալոննաների մեջ կան հայեր, որոնք առաջին օգնություն են հասցնում մինչև Բերդյանսկ։ Մարիուպոլի ավաններում դեռևս կան հայեր,- նշեց Մկրտչյանը։

Նշենք, որ Ուկրաինայի փոխվարչապետ Մարինա Վերեշչուկը այսօր հայտարարել էր, որ ձեռք է բերվել երկու հումանիտար միջանցքի պայմանավորվածություն։ Այդ միջանցքով տարհանվելու են Մարիուպոլ  և Մելիտոպոլ ինչպես նաև Բերդյանսկ քաղաքի բնակչությունը։

«Պաշտոնական տվյալներով՝ ունենք 16 զոհ,  որոնցից 6-ը զինվորական են։ Չեռնիգով քաղաքը ակտիվ ռմբակոծվում է։ Այնտեղ չկա գազ, լույս ջեռուցում։ Սենց որ գնա,  այն կդառնա փոքր Մարիուպոլ»,-ասում է Մկրտչյանը։

«Ա1+»-ի այն հարցին,  թե ինչպես Մկրտչյանը կմեկնաբանի Ուկրաինայի գերագույն ռադայի թվիթերյան գրառումը, որտեղ Արցախում Ադրբեջանական հերթական ագրեսիայի մասին գրված էր հավանության՝ բութ մատի նշանով, Մկրտչյանն ասաց՝

«Ես երկար չեմ մեկնաբանի։ Դա Ուկրաինայի հայերի միության աշխատանքի արդյունքն է»։