A
A
Ադրբեջանը կիրառում է «Bayraktar TB-2»-ներ, ունենք 2 զոհ․ Արցախի ՊԲ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունսկելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: