Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին կարծում եմ որևէ մեկը տեղեկություն չունի․ ակցիա ՄԱԿ-ի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ դժգոհելով և մտահոգվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր վրդովմունքն էր հայտնում,որ այս պայմաններում Շուշիում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները և Ադրբեջանին շնորհավորական ուղերձներ են հղել։
«Եվ դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Արցախն ամբողջությամբ հումանիտար ճգնաժամի առջև է կանգնած։ Արցախի բնակչությունը շաբաթներ շարունակ չունի գազ։ Սա լուրջ և կարևորագույն խնդիր է,որ մասին չեն խոսում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտում են ՄԱԿ-ի նման գործելաոճը և ընդգծում են,որ այս ամենը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության գործնական դրսևորումն է։ Մասնակիցները տեղեկացրեցին,որ իրենց բողոքի ակցիան ապաքաղաքական է և այս կերպ բարձրացնում են իրենց պահանջը, բողոքը, որպեսզի այն լսելի լինի նաև շատերին։
«ՄԱԿ-ը ունի բազմաթիվ լծակներ։ Եվ կարող է այդ լծակները գործի դնելով հարցին լուծում տալ, բայց ոչինչ չեն անում»,- տեղեկացրեցին ակցիայի մասնակիցներիը, որոնց ձեռքերում ի աջակցություն Արցախի լոզունգներով պաշտառներ կային։
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, որպեսզի գործի անցնեն և աջակցեն արցախահայությանը։
«Մենք արցախցու կողքին ենք։ Ես իրենց հոգսը զգում եմ ինչպես իմ հոգսը և ինչպես Ստեփանակերտում են ակցիա անցկացնում,այնպես էլ մենք ենք նման ակցիա իրականացնում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանն էլ նշեց,որ առաջին ադեկվատ արձագանքը սպասում են ՄԱԿ-ից, որ դատապարտեն Շուշիում միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը։
«Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին կարծում եմ որևէ մեկը տեղեկություն չունի։ Մի տեսակ միֆական վիճակում են»,- նշեց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։