Մենք իրականում չգիտենք, երբ է մահացել Հեյդար Ալիևը․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Շուշիի հռչակագրից» հետո պետք է Ադրբեջանն ու Թուրքիան ընկալենք, որպես մեկ պետություն։ Եվ նրանց համագործակցությունը ավելի ուժեղ է եղել և կա, քան Բելառուս- ՌԴ հարաբերությունները։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման դիտարկում արեց Հայաստանի նախկին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Ալավերդյանը փաստեր և հիմնավորումներ ներկայացրեց վերը նշվածի շուրջ։
«Մենք գործ ունենք մեկ պետական միավորի հետ, որը միություն է»,- նշեց Ալավերտյանը և առաջարկեց քննարկել Ադրբեջանի դիրքորոշումը և պատմական փաստարկներ առաջ բերեց, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Թուրքիայի կողմից մեկ նպատակով՝ շարունակելև ավարտել հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում։
«Թուրքիան Ադրբեջանին դրել է վասալական վիճակի մեջ։ Եվ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը կայացել է Թուրքիայի ինտերվենցիայից հետո»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հղում անելով Յուրի Բարսեղովի Հայոց ցեղասպանության մասին գրքին։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս չի հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից և անցած դարից՝ 1918 թվականից սկսած ունի մեկ պահանջ՝ այն տարածքներում, որտեղ հայերն են, զավթել և ոչնչացնել դրանց պատմական գոյությունը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս քաղաքականության սրացումը տեղի ունեցավ հատկապես 2002-ին, երբ հոր մահից հետո Իլհամ Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ։ Ըստ Ալավերդյանի՝ մենք իրականում չգիտենք, երբ է մահացել Հեյդար Ալիևը։
«Ո՞րն է եղել Իլհամ Ալիևի առաջին հրամանը»,- հարցնում է ՀՀ նախկին ՄԻՊ-ը և ինքն էլ պատասխան տալիս․ «Դա «Համագործակցություն հանուն խաղաղության» կուրսերի ժամանակ Բուդապեշտում հայ սպայի սպանությունն է»։
Ալավերդյանը հատուկ ընդգծում է «խաղաղություն» տերմինը՝ նշելով, որ դա այդ կեղծ օրակարգը փորձել են մտցնել ադրբեջանցիները և հավելում՝ «Բուդապեշտի օրակարգը կեղծ չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։