A
A
Հանդգնեցի գալ, որ կառավարությանն ու պարոն Պապոյանին պաշտպանեմ պարոն Բագրատյանից․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հանդգնեցի նորից մոտենամ ամբիոնին, որպեսզի կառավարությանը և պարոն Պապոյանին պաշտպանեմ պարոն Բագրատյանից»․ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը հակադարձեց Հրանտ Բագրատյանի հնչեցրած մտքերին։
«Ակցիզը և ԱԱՀ-ն անուղղակի հարկեր են։ Ձեր ասած գույքահարկը, շահութահարկը, գույքի հարկը դրանք ուղղակի հարկեր են»,- ընգծեց պատգամավորը։
«Աշխարհում չկա էդպիսի բան, պարոն Բագրատյան, որ նույն հարկման սխեմաները ամբողջությամբ ուղղակի և անուղղակի հարկերի վրա կիրառվեն։ Հաշվանցումը հնարավոր է կիրառել, եթե գործ ունենք անուղղակի հարկերի հետ»,-վերահաստատեց Թադևոս Ավետիսյանը։