Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք ձեր կազմը տեսել եք՝ նախկին հանրապետական,նախկին դաշնակցական,նախկին ԲՀԿ, կոմունիստ նախկին օլիգարխ․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)

Ներկայի և նախկինի դիսկուրսի մեջ մոլորված իշխանությունն անընդհատ փորձում է նշանակել մեղավորներ։

 

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, թեև իր խոսքով ասած որոշել էր այլ թեմայի մասին խոսել,բայց վերջին ելույթները ստիպել էին միտքը փոխել։

 

«Մեղավորների փնտրտուքը շարունակական գործընթաց է։ Բոլոր սխալներում, ցանկացած մատնանշած սխալի մեջ նորից էլի գնում է նախկինների ժամանակ, նախկինների սխալները»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը ՝նշելով, որ բացարձակ ցանկություն չի ունեցել և չունի արդարացնելու նախկինում թույլ տված սխալները։

 

«Այո, սխալներ եղել են,այո եղել են կոպիտ սխալներ, այո եղել են սխալներ շատ կարևոր՝ կադրային քաղաքականության հարցում, սխալ է եղել ՊՆ փոխնախարարի պաշտոնում նշանակել մի այդպիսի մարդու, այո սխալ է եղել»,-հիշեցնում է Արթուր Ղազինյանը և հավելում՝ «դուք ձեր կազմը տեսել եք՝ նախկին հանրապետական,Նախկին դաշնակցական,նախկին ԲՀԿ, Կոմունիստ, նախկին օլիգարխ։ Նախկիններին, որ սկսենք թվարկել,  գիտեք՝ ուր կհասնենք։ Հիմա նախկինը ով ա ՝ մենք, թե դուք»։

 

Արթուր Ղազինյանն ասաց,որ ամեն մեկն իր թույլ տված սխալի համար է պատասխան տալու և լրջանալու կոչ արեց։

Մանրամասները՝ տեսանյութում։