Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ, օդային տարածք
A A
Հասարակություն

«Աէրոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի դեպի Հայաստան թռիչքները

Ռուսաստանյան «Աէրոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 ինքնաթիռներով: 
 
« «Աէրոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աէրոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով», - ասվում Է հաղորդագրության մեջ: 
 
«Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել Էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: