Հաքերական պատերազմ՝ մարտական գործողություններին զուգահեռ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաքերային խմբերը պատերազմում են ռազմական գործողություններին զուգահեռ։ Արցախում 44-օրյայի ընթացքում միաժամանակ կիբերպատերազմ էր․ Այդ ժամանակ Անոնիմուս հաքերային հայտնի խմբի հունական մասնաճյուղը օգնում էր Հայաստանին։ Այս պատերազմում Anonymous –ը Ուկրաինայի կողմից է։ Ռուսաստանում հայտարարված է կիբերանվտանգության սպառնալիքի կրիտիկական մակարդակ։
Ռուսաստանը, ըստ փորձագետ Արթուր Պապյանի, այս պահին ավելի շատ պաշտպանվողի դիրքում է։ Առավել ակտիվ են Ուկրաինան և նրան աջակցող կազմակերպությունները։
Սակայն Ռուսական կիբեր բանակը ևս անգործ չի մնում․ նորահայտ Killnet-խմբավորումն էլ իր հերթին կոտրել է Անոնիմուսի կայքը, եւ ոչ միայն։
Ռուսական եթերում այսօր չի հնչում պատերազմ բառը։ Չի նշվում խաղաղ բնակչության ռմբակոծությունների մասին: «Պատերազմ», «ներխուժում» կամ «հարձակում» բառերի փոխարեն Ռոսկոմնադզորը պահանջում է օգտագործել «հատուկ ռազմական օպերացիա» արտահայտությունը։ Ռուսաստանում արգելափակված լրատվամիջոցների թիվն արդեն մի քանի տասնյակ է։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ տեղեկատվական դաշտում ռուս-ուկրաինական ուժերն այս պահին հավասար են։ Ուկրաինական տեսանյութերը, սակայն, չափից ավելի են պատմում, քան անհրաժեշտ է պատերազմի ժամանակ։