Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ոչ մի շաբաթ առանց Չարենցի․ Նոր ընտրանու շնորհանդես

Եղիշե Չարենցի 125 ամյակին նվիրված «Զանգակ» հրատարակչությունը չարենցասերների համար հրատարակել է «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին։

Գրքում ընդգրկված են Եղիշե Չարենցի կյանքի ու ստեղծագործության կարևոր դրվագներ, ժամանակակիցների հուշեր, հատվածներ նրա ելույթներից, օրագրային ելույթներ և այլն։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին գրքի կազմող Հայկ Համբարձումյանը և գրականագետ Հենրիկ Էդոյանը։

Հայկ Համբարձումյանը նշում է, որ գիրքը 52 դրվագներով է ներկայացված․ «Շատ կցանկանայի, որ մեր ընթերցողները Չարենցի դասերից մեկը ՝ սթափ գնահատեն այն ինչ ունենք, առասպելների հետևից չընկնել և լինել հայրենիքի զինվորի նման, ինչպես նրան բնութագրում է Մարտիրոս Սարյանը»։

Հենրիկ Էդոյանը խոսքերով, Չարենցը միշտ արդիական է բոլոր ժամանակներում․ «Նա փրկեց մեր պոեզիան ու ոչ միայն մեր պոեզիան, այլ նաև մեր ամբողջ գիտակցությունը արդիական դարձրեց»։

Ընթերցողները գրքի միջոցով նորից են բացահայտելու Չարենցին, քանի որ ներկայացված են նաև Չարենցի ամենակարևոր դրվագները։