A
A
Պարոն Արշակյան, ԱԺ նախագահի պաշտոնակատարման վերջին 3-4 ժամը վայելելու այլ տարբերակներ կան․Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉկա որևէ տրամաբանություն, որ կարող է Հայաստանի ԱԺ-ն դեմ քվեարկի այս նախագծին։
Այսօր խորհրդարանում վարման կարգով իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նկատելով՝ « թեև Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման առաջարկությունը մերժելուց հետո այս խորհրդարանից ամեն ինչ սպասելի է»։
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ընդդիմության ներկայացուցիչն ասաց՝ «վերջին3-4 ժամը ԱԺ նախագահի պաշտոնակատարի վայելելու և ամեն կերպ օգտագործելու այլ տարբերակներ կան, քան ընդդիմադիր պատգամավորների ելույթներին ռեպլիկներ թողնելը»։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքելով նշեց, թե մեծահոգաբար չի անդրադառնա Հայկ Մամիջանյանի խոսքին։