Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՊՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական ենթակառուցվածների վերաբերյալ։
Նախարարության տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերը գրավել են Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Դրանց թվում՝ 14 ռազմական օդանավակայան, 19 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 24 «Ս-300» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոտեղորոշիչ կայան։ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք։
Ոչնչացվել է 87 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 28 կայանք, 118 միավոր հատուկ ռազմական մեքենա։ Ռուսաստանի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 նավ»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը ու հավելել․ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հարվածներ հասցվում է միայն Ուկրաինայի ԶՈՒ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին՝ բացառելով բնակելի և սոցիալական ենթակառուցվածքների վնասները»։