Մոտ 800 հազար մարդ ստացել է երկու դեղաչափ պատվաստանյութ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱՆ կոլեգիայի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` COVID-19-ի շրջանառվող նոր տեսակների և սեկվենավորվման արդյունքների, հիվանդացության իրավիճակի, պատվաստումային գործընթացի, մեծահասակների և երեխաների շրջանում հիվանդության դրսևորումների մասին:
Ասուլիսի մեկնարկին ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասաց, որ առաջին անգամ է, որ իրավիճակը հնարավոր չէ գնահատել թեստավորման թվերով։
Աբովյանը շեշտեց, որ օմիկրոնը երեք ենթատեսակ ունի և ընդգծեց, որ ըստ Եվրամիության չափորոշիչների Հայաստանը գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում։ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, Գայանե Սահակյանը նշեց, որ մոտ 2 միլոն դեղաչափ պատվաստում է իրականացվել, ապա ներկայացրեց համաճարակային իրավիճակը Հայաստանում։
«Մոտ 800 հազար մարդ ստացել է երկու դեղաչափ պատվաստանյութ»,- ասաց Գայանե Սահակյանը և ընդգծեց պատվաստման արդյունավետության մասին։
Սահակյանը վստահեցրեց՝ բոլոր պոլիկլինիկաներում և շարժական կետերում կա «Պֆայզեր» պատվաստանյութը։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն ասաց, որ հոսպիտալացման առնչությամբ իրավիճակը հուսադրող չէ և նշեց, որ օմիկրոն շտամով պայմանավորված հոսպիտալացվածները ծանր և ծայրահեղ դեպքերն են։ «Օմիկրոն շտամի և մյուս շտամերի դեպքում հոսպիտալային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»,-ասաց Նաիրա Ստեփանյանը։
«Ա1+»-ի հարցին՝ ի՞նչով է պայմանավորված, որ թվերի աճին զուգընթաց նվազում է կովիդից մահվան թվերը, իսկ թվերի նվազման պարագայում աճում են շահվան թվերը Գայանե Սահակյանն ասաց, բոլոր հինգ ալիքների դեպքում նման տենդեց նկատվել է և դա պայմանավորված թերևս այն հանգամանքով, որ շատ մարդիկ վարակվում են քովիդով, չեն հոսպիտալացվում։ «Եվ այդ դեպքում ունենում ենք վարակման թվերի աճ՝ մահվան թվերի նվազմամբ»,- ասաց Սահակյանը։
Ինֆեկցոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն էլ ասաց, որ քովիդով վարակված և հոսպիտալացված քաղաքացիները շուրջ 3 շաբաթ մնում եմ ստացիոնար բուժման մեջ և մահվան թվերի տատանումերը պայմանավորված են նաև այս հանգամանքով։ Մանրամասները՝ տեսանյութում։