Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աղբյուրազուրկ են լինելու բոլոր այն կառույցները, որոնք այստեղ աղբյուրներ կփնտրեն․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Շատ կարևոր է, որ զոհվածների և անհետ կորածների հարազատները պատվիրակվել են որպես անկախ խորհրդատուներ ներկա լինելու հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բաց մասում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարևորելով այս համգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքին հետևում են 3800 զոհվածների հարազատներ։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ոչ մի փաստական հանգամանք չի կորելու և այն մնալու է երկրի արխիվային կարողությունների մեջ։

«Թաքցնելու բան չի լինելու։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու․․․այդպիսի բան չկա։

Անհրաժեշտությամբ են կանչելու։ Եթե եղավ նման առաջարկ․․․ այդ առաջարկը, ինչպես եղել է քառօրյա պատերազմի ժամանակ, չի եղել դրվագ՝ սրան կանչենք, թե չէ»,- վստահեցրեց Քոչարյանը, որ կանչելու են ըստ անհրաժեշտության։

Անդրադառնալով լրագրողների հետ աշխատանքին, Քոչարյանը նշեց, որ այն ԶԼՄ-ները, ովքեր գրում են, թե իրենց տեղեկություններով և նման բովանդակությամբ նյութեր են տարածում, աղբյուրազուրկ են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։