Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծիծաղելի եք դառնում․ առաջարկում եմ սպառնալիքներ չհնչեցնեք․ Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Ծիծաղելի է մեր քաղաքական դիրքորոշման հետ սպառնալիքներ հնչեցնելը։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Դա ծիծաղելի է, ու դուք էլ եք դառնում ծիծաղելի»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը։

«Մենք անում ենք ընենց, ոնց որ համարում ենք ճիշտ։ Հասկացա՞ք։ Ոնց որ համարում ենք օգտակար մեր երկրի համար։ Մենք սպասարկում ենք պետական շահը։ Պետական շահի հասկացողությունը տարբեր քաղաքական ուժերի մոտ տարբեր է»,- բացատրեց իշխանական պատգամավորը՝ նշելով, որ ՀՀ իշխանության, կառավարության պատկերացումներում ՀՀ քաղաքական շահը, ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումն է, հարևանների հետ խաղաղության հաստատումը։

Գուրգեն Արսենյանը բացատրեց, որ վերը շարադրվածը բխում է այն ծրագրից, որը իրենք հաստատել են։

«Մեր քաղաքական գործընկերները իսկապես մոռանում են, որ անձամբ ներկա եմ եղել այն քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունեցել մեր երկրում։ Եթե երիտասարդ մեր գործընկերները չեն մասնակցել, ես մասնակցել եմ»,- ասաց իշխանական պատգամավորը՝ նշելով, որ ինքը հիշում է ընդդիմության և իրենց դիրքորոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։