Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ առջև խնդիր էին դրել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Թուրքիայի հետ փակ սահմանն այն ժամանակ մեզ փրկեց, որոշ ոլորտներում հաջողություններ ունեցանք։ Եթե այն ժամանակ իրենք ասեին բացում են սահմանը՝ մենք շատ արագ կկիրառեինք մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար։

Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեման։

«Հիմա էլ պետք է դա անել, ուղղակի այն ժամանակ մեր դիրքերը ուրիշ էին։ Մենք այն ժամանակ օրակարգ թելադրող էինք։ Եվ որևէ Թուրքիայի նախագահ, կամ Ադրբեջանի նախագահ չէր կարող մեզ մի բան ասել։ Եվ մենք կլռեինք մեկ պատճառով՝ բա որ պատասխանեմ մի քանի պոստ էլ վերցնեն՝ ի՞նչ են անելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կրկնելով, որ դեմ չէ սահմանի բացմանը, բայց պետք է մեր գյուղացուն պաշտպանել։

Ռոբերտ Քոչարյանը հիշում է, որ 1998-ականներին հավկիթի 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստան և ինքը արտադրողներին խորհրդակցության է կանչել և ասել, որ մեկ տարում այդ թեման պետք է փակել։

« Իմ առջև խնդիրներ են դրել։ Խնդիրներից մեկը՝ սահմանափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստանը։ Վրաստանով էր ներմուծվում։ Սահմանափակեցինք և մեկ տարում մեր շուկայի 90 տոկոսը արտադրվում էր Հայաստանում»,- պատմեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։