Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս պահից սկսած ամեն ինչ կանեմ․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Վերջը, իրենք՝ որպես պատգամավոր, շարժվում են պարտադրանքո՞վ, թե՞ իրենց խղճով։ Էսօր 4-ին առանձին-առանձին հարցը տվեցի, պարզվեց՝ խիղճը չգիտեն որտեղ ա կորել։ Ես շատ կուզեի, որպեսզի իրենք թողնեին պարոն Նազարյանին՝ որպես զավակ կորցրած, մասնակցեր»։

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսպես անդրադարձավ ընդդիմության կողմից 44 օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստը բոյկոտելուն։

Լրագրողի այն դիտարկմանը, թե մինչ այսօր չի հրապարակվել նաև ապրիլյան քառօրյայի զեկույցը, Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ կանի այդ հարցում։

«Եթե որևէ խոչընդոտ չլինի, ես կառաջարկեմ Ազգային ժողովի ղեկավարությանը զեկույցը ամբողջությամբ հրապարակել և ոչ միայն զեկույցը, այլև՝ տեսագրությունները, որոնք շատ մեծ արժեք են իրենց մեջ պարունակում»,-եզրափակեց Քոչարյանը