Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ դաշինքը բաց ճակատով գա հարցեր ուղղի․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴուք նկատեցի՞ք, որ պարոն Գեղամ Մանուկյանը շատ անհանգստացած էր, թե ինչ փորձագետներ են մասնակցելու։
Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստին, երբ ընդդիմության ներկայացուցիչներն արդեն լքել էին նիստերի դահլիճը, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ մասնակցելու են լավագույն փորձագետները։
«Մասնակցելու են լավագույն փորձագետները ոչ միայն Զինված ուժերի, որովհետև այս քննիչ հանձնաժողովին սպասում են հազարավոր հարազատներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ենթադրելով, որ փորձագետների մասնակցության ընտրությանը կմասնակցեն զոհվածների հարազատները։
«Եթե Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի իրենք բաց ճակատով գան և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի առումով ևս խոսում է, թե մենք ինչ որակի ընդդիմություն ունենք»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ընդդիմադիր գործիչները մասնակցել են բաց ճակատով և տվել են իրենց հետաքրքրող հարցերը, որովհետև դա եղել է մեր պետության կարևորագույն գործընթացներից մեկը։
Հիշեցնենք՝ այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։