A
A
100․620 դեղաչափ «Պֆայզեր»-ը հասանելի կլինի պատվաստումային կետերում
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:
Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ երեկ «Ա1+»-ը գրել էր, որ պատվաստանյութը արդեն Հայաստանում է։