Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսին ընդդեմ Ռոնալդուի եւ … հակառակը

Սպորտ
890884a8870f273fe656d4a26667db14

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության Էլ Կլասիկոյի` «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի մեկնարկից 6 օր առաջ մասնագետներն արդեն հետաքրքիր կանխագուշակություններ են կատարում:

Մասնավորապես, նրանք կարծում են, որ այդ խաղում որոշակի առավելություն ունի «Բարսելոնան»: Բանն այն է, որ վերջինիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բավական արդյունավետ խաղ է ցուցադրում «Ռեալի» հետ հանդիպումներում: Նա արքայական ակումբի դեմ անցկացրած 8 խաղերում արդեն դարձել է 7 գոլի հեղինակ: Իսկ ահա մադրիդցիների գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուն դեռեւս չի կարողացել գոլ խփել «Բարսելոնայի» հետ անցկացրած 8 խաղերում:

Իսկ ահա «Ռեալի» օգտին խոսում է այն փաստը, որ Լիոնել Մեսին անհաջող է խաղացել մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերի` անգլիական «Չելսիի» եւ իտալական «Ինտերի» դեմ. նա այդ խաղերում ոչ մի անգամ չի կարողացել գոլ խփել:

Հավելենք, որ վերը նշված երկու ֆուտբոլիստները բավական արդյունավետ խաղ են ցուցադրում իրենց թիմերում: Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում անցկացրած վերջին 59 խաղերում խփել է նույնքան գոլ, իսկ Ռոնալդուն 53 խաղում դարձել է 50 գոլի հեղինակ:

Նշենք, որ անցած մրցաշրջանում այսերկու թիմերի խաղերն ավարտվել էին բարսելոնցիների հաղթանակով` 1:0, 2:0: