«Կարծես գերմանացի չլինի»
Բուլղարական լրատվամիջոցները զարմացած են երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսի առատաձեռնության վրա:
«Մաթեուսը մեծահոգի եւ առատաձեռը մարդ է: Նա կարծես գերմանացի չլինի, ովքեր հաշվում են յուրաքանչյուր ցենտը: Բուլղարիայում Մաթեուսը ամեն օր ծախսում է մոտ 300 եվրո գումար», - մեջբերում է տեղի լրատվամիջոցներից մեկը:
Ըստ բուլղարացիների` գերմանացի մասնագետը հագնում է միմիայն թանկարժեք եւ մոդայիկ հագուստներ: Մասնավորապես` նրա գնած վերջին կոշիկն գինը 1500 եվրո է: Իսկ 10 օր առաջ նա բավական թանկարժեք ոսկե զարթ է նվիրել իր նոր ընկերուհուն` ուկրաինուհի Լիլյանային (ճիշտ է, նա չի ասել կոնկրետ գինը):
Ուշագրավն այն է, որ Մաթեուսը մեծ գումարներ չի վաստակում Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, այնուամենայնիվ չի զլանում մեծ գումարներ ծախսել շվայտ կյանք վարելու համար: