Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փետրվարի 24-ին սպասվում է 2-րդ ռաունդ․Թևանյանը՝ հայ-թուրքական սպասվելիք փաստաթղթի ստորագրման մասին (տեսանյութ)

«Հայաստանյան իշխանությունները շարունակում են մոլորեցնելու և փափուկ բարձ դնելու քաղաքականությունը»․ այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Հայ-թուրքական հարաբերություններին։

Ըստ պատգամավորի՝ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ բանակցությունները վարում են առանց նախապայմանների, չի համապատասխանում իրականությանը, քանի որ թուրքական կողմի նախապայմանները բավարարվել են կամ գտնվում են բավարարման փուլում։

Անդրանիկ Թևանյանի կարծիքով  Թուրքիան փորձում է վավերացնել Շուշիի հռչակագիրը, որտեղ Հայաստանի սահմանների և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կետերի դեմ լուրջ մարտահրավերներ են ներկայացված։

Ելույթի վերջում պատգամավորը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը պետք է արձագանքի այդ հռչակագրին․ «Ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջին ռաունդից հետո և երկրորդ ռաունդից առաջ, որը սպասվում է փոտրվարի 24-ին, Թուրքիան հակահայկական փաստաթուղթ է վավերացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։