Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը, վստահ եմ՝ կընտրվի նախագահ, բայց դեռ չեմ շնորհավորում․ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը ԱԺ 65 պատգամավորների կողմից առաջադրվել  է որպես նախագահի թեկնածու։

 «Այս պահին չեմ շնորհավորում,  երևի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորելը»,- ասաց վարչապետ։

Փաշինյանն ընդգծեց, որ նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի է ունենալու մարտ ամսին, և հույս հայտնեց, որ մինչև այդ Խաչատուրյանը կշարունակի նախարարի իր պարտականությունները։

Վահագն Խաչատուրյանն շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնավորապես իր թեկնածությունը առաջադրած 65 պատգամավորներին։ Նա ընդգծեց, որ քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան այդ պաշտոնի համար։  

Խոսքն ուղղելով վարչապետին՝ նա ասաց, որ ավելի մեծ եռանդով է պատրաստվում աշխատել։

Խաչատուրյանն ընդգծեց, որ կառավարությունում աշխատելը իր համար փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է։

«Ժամանակը կգա կհասցնենք մնացածի մասին խոսել»,- ասաց Խաչատուրյանը։

Փաշինյանն էլ կարևորե, ց որ իշխանության թևերը իրար լրացնեն, այլ ոչ թե հակադրվեն։ Նրա խոսքով՝ սա չի նշանակում,  որ իշխանության ներսում չկա բանավեճ։

«Խնդիրն այն է, որ պետք է ընդհանուր ուղենիշ կամ ռազմավարություն ունենալ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության բուրգի ներսում չպետք է լինեն հակադիր շարժումներ, որպեսզի չխաթարվի մեխանիզմը։

Եզրափակելով թեման՝ Փաշինյանը նշեց, որ նախագահի թեկնածուի հարցում կա լիակատար ներդաշնակություն,  ինչը նշանակում է, որ առնվազն երկրորդ փուլում Խաչատուրյանն ընտրվելու է։