Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հիպոտեքային վարկավորման ծավալները շարունակում են բարձր մնալ․ԿԲ նախագահ (տեսանյութ)

Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա դեռևս կունենանք գնաճային ազդեցություններ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով գնաճին և դրան պատճառներին։

 

«Ինչ վերաբերում է ներքին գյուղատնտեսական արտադրանքին և կանխատեսում անել բավականին դժվար կլինի, որովհետև ձյան ծածկույթի տեղումների, երաշտի վերաբերյալ դեռևս կոնկրետ ազդակներ չունենք։ Հուսանք, որ տարին կլինի բարեբեր»,- ասաց ԿԲ նախագահը` նշելով, որ բարեբեր տարի լինելու դեպքում կունենանք ավելի թույլ գնաճային ճնշումներ տեղական արտադրանքի մասով։

 

«Մենք ուզում ենք, որ քաղաքականությունը լինի կուռ, կայուն և տրամաբանված։ Իսկ եթե կլինեն դրական սյուրպրիզներ՝ թող լինեն դրական»,- ասաց Մարտին Գալստյանը։

 

ԿԲ նախագահն իր խոսքում նշեց,  իրենք փոխարժեք երբեք չեն կանխատեսում՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանխատեսումներ կան փոխարժեքի տատանումների մասով։

 

«Միանշանակ հնարավոր են փոխարժեքային փոփոխություններ, որովհետև ՀՀ-ում փոխարժեքը ազատ լողացող է։ Եվ հենց դրանով էլ մենք դիմակայում  ենք արտաքին անհաշվեկշռվածության բալանսավորմանը»,-ասաց Մարտին Գալստյանը։

 

Անդրադառնալով վարկային ծավալներին՝ ԿԲ նախագահը արձանագրեց, որ ընդհանուր վարկավորման ծավալները անկում են ապրում․

 

«Վարկավորման ծավալների ընդհանուր անկում ունենք, սակայն հիպոտեքային աճի տեմպը 30 տոկոսի շրջանակներում է։ Հիպոտեքային վարկավորման ծավալները շարունակում են բարձր մնալ՝ պայմանավորված պետական եկամտային հարկի հետ կապված արտոնություններ համադրմամբ»,- ասաց Գալստյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։