Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայելային հետքաշմամբ կարող ենք ռազմավարական լուրջ ռեսուրսներ կորցնել․Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Եթե մեր կառավարության անդամները հասկանային՝ ինչ է տարածքային ամբողջականությունը, ինչ է պետական սահմանը, ինչ է սահմանամերձ բնակավայրը, ինչ է քաղաքացու անվտանգության համար պատասխանատվությունը՝ նման հիմար հայտարարություններ չէին անի։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց  ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման առաջարկին։

«Հայելային հետքաշում։ Սա ինչ որ լղոզված հայտարարություն է, որ այստեղ ադրբեջանցիներն ասելու են՝ ինչ է նշանակում։ Այսինքն մեկ կիլոմետր իրենք են հետ քաշվում, մեկ կիլոմետր էլ հայկական զորքը։ Արանքում առաջանում է բուֆերային գոտի։ Բա հետո՞»,- հարց է տալիս Արտակ Զաքարյանն ու ինքն էլ պատասխանում․

«Այդ մեկ կիլոմետրը, կամ հինգ կիլոմետրը, որ հետ գնան՝ իրենք արդեն մխրճված են մեր տարածքում։ Իրենք արդեն օկուպացրել են քո տարածքները, դա եղել է ագրեսիայի միջոցով։ Դա այնպես չի, որ ոչխարներն արածացնելով բերել են, հետո հետ չեն տարել, հետո էլ սկսել են բնակավայր կառուցել։ Դա եղել  է ռազմական ագրեսիայի միջոցով»,- պարզաբանում է քաղաքական գործիչը՝ հստակ շեշտադրելով, որ դա շատ բարդ պրոցես է, որ անգամ դրա սկզբունքները չեն կարողանում օրվա իշխանությունները գտնեն։

«Ասել ա, ու ընկել է ձեռքը կրակը։ Սկզբունքները չեն կարողանում գտնել, հասկանալ՝ ինչ է նշանակում հայելային հետքաշում, որտե՞ղ, ինչի՞ համար։ Հայելային հետքաշմամբ կարող ենք այնպիսի կարևոր ռազմավարական  ռեսուրսներ կորցնենք, որ քո բնակչության մի որոշ հատվածը զրկվի ջրից, մյուս հատվածը զրկվի ճանապարհից, մյուս հատվածնել կենսական, բնապահպանական ռեսուրսներից»,- ասաց Արտակ Զաքարյանը։

«Ա1+»-ի հարցին, թե հանրությունը ինչպե՞ս պետք է հասկանա՝ Սերժ Սարգսյանն է մանիպուլացիայի ենթարկում արցախյան բանակցային գործընթացը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ասաց, որ ամեն ինչ շատ պարզ է։

Մանրամասները՝ տեսանյութում։