A
A
Պուտինի հրամանագրից հետո Լավրովը շքանշան հանձնեց ՀՀ դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների սրահում։
Հիշեցնենք, որ Վ.Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով Ռուսաստանի Նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրով։ Պետական մրցանակը շնորհվել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում առաջիկայում նոր դեսպան կլինի․ տարվա սկզբին արդեն եղել է Նախագահի հրամանագիրը , եւ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։