Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լևոն Տեր- Պետրոսյանին չեմ մեկնաբանում, բայց չեմ կիսում այդ գնահատականները․Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Ավելի շատ հակված ենք ունենալ այսօրվա ռազմական իրավիճակներում կիրառվող ԱԹՍ-ներ՝ այդ թվում կան նաև Կամիկաձեներ։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդքան շատ քննարկվող ԱԹՍ-ների թեմային՝ ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Հավատացեք, տարբեր լուծումներ կան։ Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել։ Պատրաստ ենք մեր երկրում արտադրվող ընկերություններից արտադրանքը Պաշտպանության նախարարության կարիքների համար գնել»,-ասաց նա։

Լրագրողների խնդրեցին հստակեցնել՝ պատրաստի ԱԹՍ-ներ կա՞ն։

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն ասաց՝ կան, կան, կան․․․

«Պետական փորձարկում անցնելուց հետո, երբ ՊՆ-ն ասում է պատրաստ եմ գնել, դրանից հետո պայմանագիր է կնքվում, որն էլ նշանակում է, որ իրենց թույլատրում են արտադրել արդեն ավելի մեծ քանակի։ Հիմա կա, որ պետական փորձարկում էլ է անցել և կան, որ փորձարկում անցել են, սպասում են պետական փորձարկմանը»,- ասաց նախարարը։

Որպես Լևոն-Տեր Պետրոսյանի թիմի նախկին անդամ, դուք համաձայն ե՞ք առաջին նախագահի այն  դիտողության հետ, որ այս իշխանությունները պետական շահը չեն սպասարկում հարցին ԲՏԱ նախարարն այսպես արձագանքեց․ «Միանշանակ պետական շահ ենք սպասարկում և մեր պարտականություններն ենք կատարում, որը կոչված է պետության շահին ծառայելուն։ Մնացածը՝ Լևոն Տեր- Պետրոսյանն իր հայտարարությունն է արել»։

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն սխալվու՞մ է, Խաչատրյանն ասաց՝ ինքը կպատասխանի․ «Ես իրա ասածները չեմ մեկնաբանում, բայց չեմ կիսում այդ գնահատականը»։