Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ֆուտբոլիստների վիզայի համար գումար չկար. Ինչպես առանց գումարի կայացավ ՀՖՖ- ն (տեսանյութ)

1992 թվականի հունվարի 18-ին, ուղիղ 30 տարի առաջ, ստեղծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ինչպես հիշում է ՀՖՖ առաջին գլխավոր քարտուղար Էմին Բաղյանը, ֆեդերացիայի հիմնադիր համաժողովը կայացել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։

«1991թ նոյեմբերին գործերով պետք է մեկնեի Մոսկվա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նիկոլայ Ղազարյանը, իսկ այն ժամանակ ֆեդերացիան  հասարակական կառույց էր, ինձ ասաց՝ հարկավոր է ֆեդերացիայի նոր կանոնադրություն ստեղծել, քանի որ ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին և հարկավոր է անկախ ֆեդերացիա ստեղծել։ Ես պատրաստեցի այն։ 1992թ մարտի 22-ին կանոնադրությունը հաստատվեց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից։ Հետո այն թարգմանեցինք անգլրերեն և ուղարկեցին ՖԻՖԱ։ Ֆւոտբոլի միջազգային ֆեդերացիան փոփոխեց կանոնադրության որոշ կետերը։ 1993-ի հուլիսի 3-ին դարձանք ՖԻՖԱ-ի լիարժեք անդամ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախկին քարտուղարը։

1992 թվականին ՀՖՖ կազմակերպել է անկախ Հայաստանի անդրանիկ առաջնությունը։ Մեր այն հարցին, թե որտեղից են կարողացել գումարներ հայթայթել այն անցկացնելու համար, Էմին Բաղյանն ասաց

«Այն ժամանակ ֆինանսական պայմանները շատ սուղ էին, մի կերպ էինք հասցնում։ Մեզ օգնում էին հովանավորները, որոշակի չափով Սպորտ վարչությունը։ Պետությունից չնչին գումար էինք ստանում, այն էլ հաջորդ տարվանից դադարեցվեց։ Բայց հետո ֆեդերացիան շահավետ պայմանագրեր կնքեց, ՈԻԵՖԱ-ից ֆինանսական օգնություն ստացավ։ Այդպես ֆեդերացիան կամաց-կամաց մտավ հունի մեջ»։

Էմին Բաղյանը նաև պատմեց, թե այն ժամանակ ինչ խնդիրների առաջ էր հայտնվում ֆեդերացիան, ինչպես էին լուծում դրանք։ Մանրամասները՝ տեսանյութում