Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուզում են ռուսների գրպանը գցել այս հարցը, գցեք․ Քոչարյան (տեսանյութ)

Վիճակը պարզունականացնելը տվյալ դեպքում ճիշտ չեմ համարում, որովհետև մենք չենք ասում սահման չկա։

Արդյոք այս պարագայում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն պատերազմից հետո ավելի ուժեղ է և ցանկացած ոտնձգություն կարող է իրականացնել ՀՀ սահմաններին՝ չգնալ դելիմիտացիայի և արևելքից չունենալ հստակ սահման ճի՞շտ է, հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Դելիմիտացիայի չգնալը այս պահին ոչ թե նրա համար է, որ ասենք՝ մենք ընդհանրապես սահման չունենք, այլ հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը , և դա հնարավորություն է տալու Ադրբեջանին Լաչինի միջանցքում դնել սահմանակետ»,- ասաց Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։