Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին ոչ-ոքիներ

Սպորտ
511d2d45433070a99218bebb3e544cdd

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրը կրկին աչքի ընկավ խաղաղասիրությամբ:

Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը 32-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ եւ վաստակեց 4 միավոր: Խաղաղ ավարտ ունեցան նաեւ Հիկարու Նակամուրա (Ճապոնիա) - Վան Հաո (Չինաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) պարտիաները:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը պահպանեց իր առաջատարի դիրքը: Վաղը նա կմրցի Հիկարու Նակամուրայի հետ: