Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀԿ-ին եք հիշեցնում ձեր պահվածքով․ Ավանեսովը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

Պարոն քաղաքապետ, շատ հարցեր, այո՛, եղել են։ Արդարացի ասում եմ, որ ես էլ եմ բարձրացրել Երևանի հետ կապված ծառացած խնդիրներ, որոնք ձեր կողմից լուծումներ չեն տրվել կամ գուցե ինձ համար ընդունելի չեն եղել։

Այսօր Երևանու ավագանու նիստին ասաց արդեն նախկին ՔՊ-ական անդամ Էռնեստ Ավանեսովը՝ անդրադառնալով ՔՊ-ի՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Շնորհակալություն եմ հայտնում, պարոն քաղաքապետ։ Սկզբունք ունեմ՝ ընկածի հետ կապված այլ բան չեմ անում։ Ընկածին չի կարելի խփել»,- ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստ է հրավիրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։