Բացել լրահոսը Փակել լրահոսը
267468591_295210255949112_1254277501150948237_n
A A
Քաղաքականություն

Էդուարդ Բաբայան ընտրվեց Աբովյանի համայնքապետ

Այսօր տեղի է ունեցել Աբովյանի ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որում ավագանիների մեծամասնության ձայներով Էդուարդ Բաբայան ընտրվել է համայնքի ղեկավար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Էդուարդ Բաբայանը․

«Շնորհավորում եմ ավագանու նորընտիր անդամներին՝ պատվաբեր և պատասխանատու այս պաշտոնը ստանձնելու առթիվ: Անչափ շնորհակալ և երախտապարտ եմ յուրաքանչյուրիդ՝ Ձեր վստահության քվեն մեր քաղաքական թիմին վստահելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք բոլորս միասնաբար և համերաշխորեն կառուցելու ենք նոր համայնք, նոր սկիզբ...»,-գրել է Էդվարդ Բաբայանը։