Որքա՞ն գումար է անհրաժեշտ երկաթգծի՝ Հորադիզի հատվածի վերագործարկման համար․ պարզաբանում է Քերոբյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇատ քիչ գումար է անհրաժեշտ որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան ճանապարհահատվածը։ Դա մի քանի հարյուր մետրի վերանորոգման հարց է․ այս մասին այսօր կայացած Ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարած Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիս-Մեղրի երկաթուղու վերականգնման արժեքին։
Նախարարի խոսքերով՝ այդ թվերին ավելի լավ տիրապետում է Տարածքային զարգացման և կառավարման նախարարությունը։
Քերոբյանը կարևորեց աշխատանքային ժամանակացույցը, նշելով՝ որոշ երկաթգծերի վերանորոգումը շատ ավելի երկար է տևելու քան զրոյից կառուցելը։
Կարևոր է հասկանալ, թե արդյոք երկաթգիծը կշահագործվի պատրաստ լինելուց անմիջապես հետո։
«Մեղրիի հատվածում երկաթգծի վերանորոգումը ավելի ծախսատար է, որովհետև գիտեք, որ նախկին երկաթգիծը ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ տարածքը դարձել է ավտոմեքենաների երթուղի։ Կարող է լինել նոր ճանապարհի անհրաժեշտություն։
Հստակ նախագիծ չունենք և չկա մոտավոր գնահատական, բայց կարծում եմ, որ խնդիրը 200 մլն դոլարի սահմաններում է։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ, արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է»,-նշում է նախարարը։
Քերոբյանի մոտավոր հաշվարկով Մեղրիի հատվածով անցնող երկաթգծի վերանորոգման համար 1մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու։