Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Մշակույթ

85-ամյա պրոֆեսորի երեք սերերը (տեսանյութ)

Պրոֆեսոր Գուրգեն  Մելիքյանին   շնորհվեց Երևանի պետական համալսարանի «Պատվո նշան» շքանշանը։ Մայր Բուհի պատմության մեջ այս պարգևը շնորհվում էր երկրորդ անգամ։ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորին շքանշանը հանձնվեց ծննդյան 85 –ամյակի օրը։

 «Միշտ ձգտել եմ Պողոս առաքյալի խոսքերը լոզունգ դարձնել ինձ համար․ այն,  ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն ինչ պահեցիր կորած է հավերժ, այդպես եմ ապրում ցայսօր»,- ասաց պրոֆեսորը։

Միջոցառմանը հյուրերի պակաս չկար․ եկել էին պաշտոնյաներ եւ դիվանագետներ, պրոֆեսորի տարբեր տարիների ուսանողները։  Նրանք  շնորհավորում են պրոֆեսորին, պատմում նրա սերերի, լավատեսության մասին։

Հոբելյարը «Գուրգեն Մելիքյան Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների օգնության հիմնադրամ»-ի նախագահն է։  2002թ-իս սկսած հիմնադրամը Բերձորում կազմակերպել  է ծառատունկ, որին մասնակցել են   մայր բուհի ուսանողները:

Հոբելյարն հուզմունքը թաքցնել չի կարողանում։ 85-ամյա արեւելագետը խորհուրդն է ուղղում ներկաներին։

Մանրամասները՝  տեսանյութում