Եթե չկա քաղաքական ազատություն, մենք տնտեսական ազատության չենք կարող հասնել. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Պատասխանը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրրիդմենի գրքում է։ Նրա «Կապիտալիզմ եւ ազատություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը ներկա էր շնորհանդեսին։
«Մենք չենք ուզում ընդունել, որ մենք ինքներս պետք է կարողանանք մեր հոգսերը հոգանք, մենք չենք կարող ընդունել, որ պետության մասնակցությունը քիչ լինի, մենք անընդհատ ուզում ենք տեսնել պետություն, որ մեր հարցերը լուծի»։
Նախարարը նշեց, որ տնտեսության զարգացման համար հարկավոր է ինչպես քաղաքաքական, այնպես էլ տնտեսական ազատություն։
«Երբ որ հավասարության մասին է խոսում Ֆրիդմանը, մի շատ կարևոր էսպիսի միտք ունի, ասում է՝ երբ մենք ձգտում ենք հավասարության, կորցնում ենք նաև ազատությունը, իսկ երբ ձգտում ենք ազատության՝ մենք ստանում ենք ազատություն և հավասարություն, դրա համար գիրքը էսպիսին է, երբ որ ինքը գնահատականներ էր տալիս տնտեսական և քաղաքական ազատությունների մասին, էդ երկուսի կարևորությունը շատ կարևոր է, եթե չկա քաղաքական ազատություն, մենք տնտեսական ազատության չենք կարող հասնել»։
Գիրքը հրատարակել է Newmag-ը։ Ամսագրի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ «Կապիտալ և Ազատություն»-ը միակ տնտեսագիտական գիրքն է, որն այս տարի թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում։