Դատախազությունը բողոք է ներկայացրել կրկնակի արդարացվածի գործով
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Կունգուրցեւի գործով դատախազությունը երկրորդ անգամ բողոք է ներկայացրել։ Դատախազությունը պահանջում է բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը, եւ Կարեն Կունգուրցևին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ՝ դատապարտելով ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Արսեն Նիկողոսյանին, Վազգեն Ռշտունուն եւ Մնացական Հարությունյանին։
Հիշեցնենք, որ 8 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա՝ հիվանդանոցում մահացել:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ Դատավոր Մուշեղ Հարությունյանը գործը քննում էր 2019 թ-ից։