Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արմեն Խաչատրյանի ճեպազրույց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Պաշտոնապես դիմել ենք Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Հարցին, թե գերիների և կորցրած դիրքերի մասին ի՞նչ տեղեկատվություն կա, Արմեն Խաչատրյանը ասաց, որ հստակ տեղեկատվություն չունի։ 

Պատգամավորը չբացառեց, որ մարտական գործողությունները կարող են ամեն րոպե վերսկսվել։

Ճեպազրույցի վերջում Արմեն Խաչատրյանի և լրագրողների միջև սկսվեց վիճաբանություն՝ կապված իշխանության գործունեության վերաբերյալ և պատգամավորը չպատասխանելով իրեն ուղղված հարցերին նշեց, որ որոշ ուժերի ուշք ու միտքը այն է, որ իրավիճակը սրվի, որ իշխանության փոփոխության հարց դնեն։

Մանրամասները՝ տեսանյութում