Բացել լրահոսը Փակել լրահոսը
քտհատմ
A A
Հասարակություն

Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է 14 խախտում․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին  ՀՀ պարեկային ծառայողների  հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն  վարչական շրջանի և դրան հարակից տարածքներովի հանրային տրանսպորտի աշխատանքը:

 ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր,  ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող  107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին շարունակական կինի: