Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20210723_152304
A A
Հասարակություն

Խախտումներ հանքի շահագործման գործընթացում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից  «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։

ԲԸՏՄ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն, ապա «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում անցկացրել ստուգում, որի արդյունքում հայտնաբերել են բնապահպանական նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

  • Ընկերության կողմից հանքի շահագործումն իրականացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների/արտանետման թույլտվությունների։
  • Չի պահպանվել սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները։
  • Չի իրականացվել թափոնների գույքագրում:
  • Չի վարվել թափոնների գոյացման համար՝ սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման համար՝ ընդհանուր հաշվառման գրքեր:
  • Եռամսյակային հաշվարկ հաշվետվություններում չեն ներառվել պեռլիտի հանքավայրի տարածքից արտանետված վնասակար նյութերի քանակները:
  • Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել և չի վարվել երկրաբանական փաստագրություն։
  • Չի կատարվել փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում։
  • Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել  ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։
  • Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։
  • Չի կատարվել ընդերքօգտագործման վճարները, մասնավորապես՝ մշտադիտարկումների իրականացման վճարները։
  • Լիազոր մարմնին չի ներկայացվել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։

 

Ընկերության նկատմամբ նշանակվել է 3 վարչական տույժ՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 463.500 ՀՀ դրամ։

«Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ին տրվել են խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։