Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձի
A A
Հասարակություն

«Խնածախից ադրբեջանական կողմ անցած եւ այնտեղ մնացած ձին ինքնուրույն վերադարձել է»

Խնածախից ադրբեջանական կողմ անցած եւ այդտեղ մնացած ձին ինքնուրույն վերադարձել է: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։

Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,- նշված է հայտարարությունում։