Գլազգոյում ընդունվել է անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին հռչակագիր
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի 105 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, միացել են Գլազգոյում անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին Հռչակագրի ընդունմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է 26-րդ համաժողովի՝ COP26-ի պաշտոնական կայքը:
Առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հավաքական և անհատական հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային և Փարիզի համաձայնագրին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային և այլ միջազգային փաստաթղթերին:
Հռչակագիրն ընդունվել է Գլազգոյում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում: Համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի կունենա հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը:
