Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաց ձյուն
A A
Հասարակություն

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
 
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
? Մարզերի առանձին շրջաններում այսօր, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-ին և 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
 
Նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
? Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։