Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555798625_0_115_2613_1585_1920x0_80_0_0_12ccfca67754692368054be1a818504a.jpg
A A
Քաղաքականություն

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում անելու․ Կոբախիձե

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայրենիք վերադառնալով, ցանկացել է պետական հեղաշրջում անել։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ՝ հայտնել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն, մասնավորապես, հայտարարել է․ «Նա Վրաստան է եկել, որպեսզի իրականացնի պետական հեղաշրջում կատարելու իր սպառնալիքները ու անկարգությունների բերի երկիր։ Իրավապահ մարմինները, համապատասխանաբար, բոլոր միջոցները ձեռնարկել են նրա կողմից նոր հանցագործությունները կանխելու համար»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկրի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին հայտնի չէ թե ինչ եղանակով մուտք է գործել Վրաստանի տարածք, որտեղից արտաքսված է, այնուհետ նա ձերբակալվել է։